Արհեստական բանականությունը գործազուրկ կդարձնի մարդկանց

Արհեստական բանականությունը գործազուրկ կդարձնի մարդկանց

PwC ընկերության հետոզոտողների թիմը պարզել է, որ արհետսական բանականության զարգացումը չի խոչընդոտում աշխարհի զարգացմանը, ինչպես կարծում էին առաջ։

Աշխատատեղերը ամբողջապես չեն ոչնչացվի, քանի որ արհեստական բանականության միջոցով ստեղծված լուծումները  ինչքան կրճատում, այդքան էլ ստեղծում են աշխատատեղեր: Այս մասին հայտնում  է HighTech-ը՝ վկայակոչելով Business Insider-ը:

Փորձագետները վերլուծել են Մեծ Բրիտանիայի շուկայի հնարավոր ապագան: Նրանց կարծիքով՝ արհեստական ինտելեկտը 38%-ով աշխատատեղեր կկրճատի տրանսպորտի ոլորտում, 30%-ով՝ արդյունաբերության: Չնայած սրան՝ նեյրոցանցերը նոր աշխատատեղեր կստեղծեն այլ բնագավառներում, օրինակ՝ առողջապահության ոլորտում:

Մինչև 2037 թվականն արհեստական ինտելեկտը Մեծ Բրիտանիայում կվերացնի գոյություն ունեցող աշխատատեղերի 20%-ը և նույնքան էլ աշխատատեղ կստեղծի: Ընդհանուր առմամբ, հետազոտության համաձայն, 7 մլն աշխատատեղ կփակվի և 7.2 մլն նոր աշխատատեղ կստեղծվի: