Nissan–ը պատրստվում է գերարագ սպորտային մեքենա թողարկել

Nissan ավտոարտադրող  ընկերության փոխնախագահ Ալֆոնսո Ալբաիսանը հայտնել է, որ ընկերությունը պատրաստվում է ստեղծել ամենաարագ սպորտային մեքենան։

Ընկերության ներկայացուցիչն այս մասին հայտնել է Nissan GT-R50-ի շնորհանդեսի ժամանակ: Ի դեպ` այս մեքենան թողարկվել է  50 օրինակով և արժի 1,06 միլիոն դոլար։ Իսկ սպորտային մեքենան կթողարկվի 2021 թվականին։

Ընկերության ներկայացուցիչը փաստում է, որ արագընթացությունը ապահովելու համար պարտադիր չէ այն ամբողջովին էլեկտրական դարձնել։