Google–ը կտուգանվի 3 միլիարդ դոլարով

Android օպերացիոն համակարգի համար Եվրոպան Google-ին կտուգանվի մոտ 3 մլրդ դոլարով։ Եվրոպական հանձնաժողովի կարծիքով Google ընկերությունը մոնոպոլիա է ստեղծում Android շուկայում և ստիպում է օգտատերերին ներբեռնել իր ֆիրմային ծառայությունները` Chrome բրաուզերը, Google Play-ը և Google+ որոնողական համակարգը:

Ընկերությունն արդեն արձագանքել է Եվրոպական հանձնաժողովի մեղադրանքին և հայտնել, որ  եվրոպացիներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել՝ ինչից օգտվել,և  նրանք իրականում նախընտրում են հենց Google-ի ծառայությունները: Մասնագետները նշել են, որ Google-ը կարող է տուգանվել ԱՄՆ-ի և Եվրամիության միջևծագած առևտրային պատերազմի պատճառով։

Սա առաջին դեպքը չէ` անցյալ տարի Google-ը Եվրոպայում տուգանվել էր 2.4 մլրդ դոլարով՝ որոնողական համակարգերի շուկայում մոնոպոլիա ստեղծելու  համար: