Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 18)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Dawn of Crafting 

Գինը` 0.99$ – անվճար

Խաղի գլխավոր առաքելությունն է ձեռքի տակ եղած միջոցներոց ցիվիլիզացիա ստեղծել անմարդաբնակ վայրում։ Այստեղ գեյմերը պետք է յուրացնի 15 կարևոր հմտություն։ Խաղի արդյունքները կարող եք պահպանել iCloud–ում։

Slide Tetromino Premium 

Գինը` 0.99$ – անվճար

Պետք է կարողանա այնպես դասավորել երկրաչափական մարմինները, որպեսզի դրանց համադրությունից հալվեն սառույցները։

Monogram Plus

Գինը` 2.99$ – անվճար

Անհատականացրեք ձեր Apple Watch–ը Monogram Plus –ի միջոցով։ Ներբեռնեք հավելվածն ու վերջ, այն կառանձնացնի բոլոր այն էմոջիները, որոնք դուք առավել հաճախ եք օգտագործում։

Թեգեր: App Store, Apple, ios free app