Ինչպե՞ս պաշտպանել մոբայլ սարքը և դրա տվյալները գողերից. «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի կողմից 2017 թվականին 32 երկներում անցկացված հետազոտության համաձայն՝ ռուսաստանցի օգտատերերի 17%-ը որևէ կերպ չի պաշտպանում մոբայլ սարքերը, և կեսից ավելին (58%) դրանց մեջ գաղտնաբառ չի տեղադրում. 32 երկրների հարցվածների միայն 48%-ն է պաշտպանում մոբայլ սարքերը PIN-կոդով կամ գաղտնաբառով։ Դա նշանակում է, որ մարդիկ իրենց ենթարկում են սմարթֆոններում, պալնշետներում և որոշ այլ սարքերում պահպանվող արժեքավոր տվյալները բոլորի, այդ թվում՝ չարագործների համար հասանելի դարձնելու ռիսկին։

Այսօր շատ օգտատերեր առցանց գործողությունների համար կիրառում են մոբայլ սարքեր։ Այսպես, 32 երկրներում հարցվածների 71%-ը կանոնավոր կերպով համացանց է մտնում սմարթֆոնի, իսկ 35%-ը՝ պլանշետի միջոցով։ Այդ պատճառով սարքի գողությունը կարող է իսկական ցնցում առաջացնել։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների տվյալներով՝ հարցվածների մեկ երրորդից ավելին (41%) կիրառում է սմարթֆոնը առցանց-բանկինգի գործողությունների համար։ Դա նշանակում է, որ սարքի կոտրանքի կամ կորստի դեպքում չարագործները կարող են հասանելիություն ստանալ օգտատիրոջ գաղտնի ֆինանսական տեղեկատվությանը։ Բացի այդ, հարցվածների 57%-ը կանոնավոր կերպով սմարթֆոնի միջոցով մտնում է էլեկտրոնային փոստ, և 59%-ը՝ սոցիալական ցանցեր։

Ընդ որում, շարժական սարքերում կրիտիկական կարևոր տեղեկությունների առկայությունը միշտ չէ, որ մարդկանց դրդում է գիտակից և պատասխանատու դառնալ կիբեռանվտանգության հարցերում։ Հարցված օգտատերերի միայն 30%-ն է ստեղծում մոբայլ սարքերում պահպանվող տվյալների պահեստային կրկնօրինակներ, 21%-ն է կիրառում գողությունից պաշտպանության «Հակագող» գործառույթը և 11%-ն է ծածկագրում ֆայլերը (նիշք) և պանակները (folder)` դրանց չարտոնված հասանելիությունը կանխարգելելու համար։

«Մոբայլ սարքերն այսօր շատ մարդկանց կյանքի անբաժանելի մասն են, որոնք դրանց մեջ պահում են իրենց գաղտնի տվյալները։ Այդ պատճառով սմարթֆոնները, պլանշետները, նեթբուքերը և այլ համանման սարքերը հաճախ դառնում են կիբեռհանցագործների գրավիչ թիրախ։  Միայն 2017 թվականին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն գրանցել է վնասաբեր մոբայլ ծրագրային ապահովման  42,7 միլիոն գրոհ, ինչը 2,7միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ պատճառով մոբայլ սարքերի հուսալի պաշտպանությունը չափազանց անհրաժեշտ է ժամանակակից օգտատերերին»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հակավիրուսային փորձագետ Վիկտոր Չեբիշևը։

Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը մոբայլ սարքերի օգտատերերին խորհուրդ է տալիս.

  • Սարքում տեղադրել գոնե քառանիշ, ավելի լավ է՝ 6-անիշ գաղտնաբառ և որքան հնարավոր է բարդ տարբերակ։
  • Կիրառել մատնադրոշմով կամ դիմապատկերով արգելաբացում (ահա մատնադրոշմների մասին գրառումը, և ահա՝ դիմապատկերով արգելաբացման մասին գրառումը)։
  • Սարքում միացնել «Հակագող» համակարգը։ Ժամանակակից մոբայլ օպերացիոն համակարգերում նման հնարավորություններն արդեն ներդրված են։ Apple-ի iOS-ում այն կոչվում է Find my iPhone, իսկ Google-ի Android-ում՝ Find your phone։ Այդ գործառույթները թույլ են տալիս գտնել սարքը դրա տեղորոշման տվյալների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արգելափակել այն և նույնիսկ ջնջել սարքի բոլոր տվյալները։
  • Android-սարքերում կիրառել ընդլայնված գործառույթներով հատուկ հավելվածներ, օրինակ, Android-ի համար Kaspersky Internet Security, որը ոչ միայն թույլ է տալիս սմարթֆոններում և պլանշետներում հայտնաբերել վնասաբեր ծրագրերը, ապահովում է անձնական տվյալների անվտանգությունը՝ ավտոմատ կերպով ստուգելով բոլոր հավելվածներն ու ֆայլերը և արգելափակելով կասկածելի վեբ-կայքերն ու հաղորդագրությունների վտանգավոր հղումները, այլ զինված է «Հակագող» համակարգով, որը կարողանում է հետևյալը.

–  որոշել սարքի գտնվելու տեղը;

– արգելափակել այն;

– սարքում միացնել տագնապի բարձրաձայն և անդուր ազդանշան, որն անհնար է անջատել՝ չիմանալով PIN-կոդը;

– թաքուն լուսանկարել դիմային խցիկով. այդպես կարելի է իմանալ, թե ով է գողացել հեռախոսը;

– սարքի հիշողությունից ջնջել անձնական և այլ տվյալները։

Android-ի համար Kaspersky Internet Security-ին կարելի է ներբեռնել այտեղ։ Բազային տարբերակն անվճար է, և այնտեղ առկա է «Հակագող» գործառույթը։