Acer. մի բրենդի պատմություն

Acer. մի բրենդի պատմություն

Աշխարհին հայնտի Acer Group ընկերությունն իր առաջին քայլերն  արել է դեռևս 1976 թվականին, երբ  տեխնոլոգիաների աշխարհը նոր-նոր էր զարգանում։ Սկզբում` թայվանական շուկայում հայտնվեց  Mulitech International  անվամբ: Սկիզբն առանձնապես խոստումնալից չէր՝ 25 հազար դոլար ներդրում, մի քանի աշխատակից՝ ստանդարտ, ձանձրացնող ու և հույս չներշնչող հեռանկարով։

80-ականները ընկերության պատմության  մեջ շրջադարձային եղան: Պետության կողմից սուփսիդավորում ստացան ու սկսվեց Acer-ի հաղթարշավը։

Հենց այս տարիներին էլ    աշխատանքի նոր սկզբունքներ  մշակեցին`ստեղծեցին բարձր արտադրողականությամբ, որակյալ և էժան   համակարգիչներ։ Աշխատանքի նկատմամբ այս  մոտեցումն  արդարացրեց իրեն։ Եվ այս սկզբունքն ընկերությունը պահպանում է մինչ այսօր։

Թայվանում ճանաչում ձեռք բերելուց պետք էր հաստատվել նաև համաշխարհային շուկայում։  1985 թվականին ընկերությունն այդպիսի փորձ   արեց` արտադրանքը ներկայացրեց Ճապոնիայում , Գերմանիայում իսկ ավելի ուշ՝ Միացյալ նահանգներում։

 Տարիների ընթացքում ընկերությունն աճեց՝ անգամ ներկայացուցչությունների թիվն ավելացավ    եվրոպական մի քանի երկրում։Եվ այդ ժամանակներից   էլ   վերանվանվեց Acer Group-ի, որը բաղկացած է այսպես կոչված 3 դուստր ընկերություններից՝ Acer, Wistron և Bank։

Սա թերևս հիմնադրի՝ Սթեն Շիի ամենաճիշտ ու ժամանակին կատարած որոշումներից էր։ Այդ ժամանակ IT աշխարհը կանգնած էր բավական լուրջ ճգնաժամի առաջ և ընկերության նման մասնատումը միայն շահութաբեր եղավ։

Այսօր Acer Group-ին է պատկանում անվանական 4 բրենդ՝ Acer-ը,․ Pecart Bell–ը, Gateway–ը և Machinies-ը։ 2008-ին էլ ընկերությունը որոշեց իր ուժերը փորձել սմարթֆոնների շուկայում։ Սմարթֆոնները շուկայում հայտնվեցին Acer անվամբ։

Acer համակարգիչներն ու նոթբուքերը նախատեսված են բոլորի համար, բայց․․․․ հեղինակավոր են, գեղեցիկ ու մատչելի։ Տեխնիկական բնութագիրն էլ բավական խոստումնալից է, ինչի շնորհիվ էլ ընկերությունն այժմ մի քանի քայլով  առաջ է անցել իր մրցակիցներից։

Անվանումը

Acer` լատիներենից թարգմանաբար նշանակում է, կտրուկ, սուր։ Բայց․․կան նույն բառի և ոչ այդքան հաճելի թարգմանությունները՝ կծու, մռայլ։

Ընկերության ներկայացուցիչներն անվան հետ կապված պարզաբանումներ չեն տվել՝ թե կոնկրետ ինչ են նկատի ունեցել այն ընտրելիս։ Մեզ մնում է միայն կռահել՝ գուցե օգտատերերի համար կտրուկ ու սուր գործիք, իսկ մրցակից ընկերությունների համար սուր մրցակից։

Թեգեր: Acer, tech