Facebook–ը չի պատրաստվում հեռացնել Հոլոքոստը հերքող գրառումները. Մարկ Ցուկերբերգ

CAMBRIDGE, MA - MAY 25: Facebook Founder and CEO Mark Zuckerberg delivers the commencement address at the Alumni Exercises at Harvard's 366th commencement exercises on May 25, 2017 in Cambridge, Massachusetts. Zuckerberg studied computer science at Harvard before leaving to move Facebook to Paolo Alto, CA. He returned to the campus this week to his former dorm room and live streamed his visit. (Photo by Paul Marotta/Getty Images)

Facebook սոցիալական ցանցի հիմնադիրՄարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ  չեն   սոցցանցից  հեռացնել Հոլոքոստը հերքող գրառումները, չնայած նրան, որ ինքն անձամբ նման գրառումները վիրավորական է համարում։

«Ես հրեա եմ, սակայն կա մարդկանց խումբ, որ հերքում է Հոլոքոստը։ Ես այս պահվածքը վիրավորական եմ համարում։ Սակայն, ես չեմ կարծում, որ մեր հարթակը պետք է հեռացնի նման գրառումները , քանի որ, իմ կարծիքով, կան բաներ, որոնք տարբեր մարդիկ ճիշտ չեն հասկանում», – ասել է Ցուկերբերգը։

Նա նաև ընդգծել է, որ չի արդարացնում Հոլոքոստը հերքողներին, և հավաստիացրել է, որ եթե հրապարակումներն «իրենց չափը անցնեն», այսինքն՝ պարունակեն բռնություն կամ ատելություն մարդկանց որևէ խմբի նկատմամբ, ապա հաղորդագրությունը միանշանակ կհեռացվի ցանցից։