Google–ին տուգանեցին 5 մլն եվրոյով

Երեկ  Եվրոպական հանձնաժողովը Google-ին  առաջադրած մեղադրանքով ընկերության տուգանել է մոտ 5 մլն եվրոյով։ Հանձնաժողովը ընկերությանը մեղադրում է Android սմարթֆոնների շուկայում մոնոպոլիա ստեղծելու հարցում։

«2011 թվականից Google-ն ապօրինի  սահմանափակել է Android  օպերացիոն համակարգով սարքեր արտադրողների և բջջային ցանցերի օպերատորների աշխատանքը, որ ամրապնդի համացանցային որոնման շուկայում գերակա դիրքը»,- նշված է ԵՀ հաղորդագրության մեջ:

Տուգանքի չափը նման գործերի համար առավելագույնն է համարվում մինչ այսօր տուգանվանքներից, սակայն երկու անգամ պակաս է հնարավոր առավելագույնից։

Եվրահանձնաժողովը Google-ին պարտավորեցրել է 90 օրում դադարեցնել  «ապօրինի գործունեութունը»՝ հրաժարվելով սմարթֆոն արտադրողների և Android-ով աշխատող հավելվածներ մշակողների համար սահմանափակումներից: