Samsung–ը պատրաստվում է ճկուն էկրանով սմարթֆոն թողարկել

Samsung ընկերությունը  պատրաստվում է թողարկել ճկվող էկրանով սմարթֆոն։ Այն օգտատերերի դատին կհանձնեն արդեն հաջորդ տարի։

Այս մասին հայտնում է  Wall Street Journal-ը։

Ապագա ճկվղ սմարթֆոնը ստացել է Winner պայմանական անունը։ Այն կունենա  7 դույմ ճկվող էկրան, որի միջոցով հնարավոր կլինի այն ծալել։

Առաջին մոդելը թանկ կարժենա և հասանելի կլինի ոչ բոլորին։ Մեծածախ արտադրութուն ընկերությունը կսկսի 2019–ի երկրորդ կեսին։