Microsoft-ը Xbox–ի թարմացումը կներկայացնի օգոստոսին

Xbox–ի բլոգում հայտարարություն է տարածվել, որ Microsoft ընկերութունը պատրաստվում է թարմացնել այն արդեն իսկ օգոստոսին` համակարգչային խաղերի ամենամյա ցուցահանդեսի ժամանակ։

Xbox One X–ի թողարկումից դեռ մեկ տարի չի անցել, բայց խաղային կցորդի թարացված տարբերակն կներկայացվի օգոստոսի 21–ին։ Չնայած շատերը կասկածում են, որ ընկերություն կցուցադրի  Xbox-ի նոր տարբերակը։ Նախ  Xbox One S և Xbox One X  մոդելները վերջերս են թողարկվել և Microsoft–ն ավելի վաղ հայտարարել էր, որ խաղային կցորդի նոր մոդելները կթողարկվեն 2020–ից ոչ շուտ։

Համենայն դեպս, միջազգային ցուցահանդեսին ընկերությունը նորույթներ հաստատ կներկայացնի։