WhatsApp–ը դատական քաշքշուկների մեջ է

WhatsApp–ը  Հնդկաստանի իշխանությունների հետ կապված մեծ խնդիրներ ունի։ Մեսենջերը, կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով, կարող է դատական քաշքուկների մեջ ընկնել։

Վերջին 2 ամիսների ընթացքում կանաչ մեսինջերիս ստացվող կեղծ հաղորդագրությունները բազմաթիվ խմբակային կռիվների, մահերի ու ծեծկռտուքի պատճառ է դարձել։

Դրանից հետո, հնդկական իշխանությունների ճնշման շնորհիվ  մեսինջերը նոր գործառույթներ է ներդրել, որ օգնի օգտատերերին ճանաչել կեղծ հաղորդագրությունները։

Սակայն Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաղորդել է, որ ձեռնարկված գործողությունները բավարար չեն և այդ պատճառով Հնդկաստանի հայտնի պարբերականների էջերում մեսինջերը հաղորդագրություններ է տարածել, թե ինչպես ապատեղեկատվության զոհ չդառնալ։

Պահանջին` հետևել օգտատերերի ուղարկված հաղորդագրություններին, WhatsApp–ը  հրաժարվել է, ինչի պատճառով էլ հնդկական իշխանությունները որոշել են դատի տալ։