Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 21)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Four in a Row

Գինը՝ 1.99$ – անվճար

Դասական խաղ է, որի ընթացքում պետք է նույն գծով դասավորել 4 նույն գույնով։ Խաղը կարելի է խաղալ միայնակ, ընդդեմ ընկերոջ կամ համակարգչի։

Art Authority for iPad 

Գինը՝ 9.99$ – անվճար

Հիացեք արվեստի բոլոր հայտնի գործերով հենց այս հավելվածի միջոցով։ Այստեղ ներառված է արվեստի ավելի քան 100 հազար գլուխգործոց։ Այս հավելվածում նաև հնարավորություն կա փնտրել կոնկրետ հեղինակի, գործ կամ դարաշրջան։

Art Authority 

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածում ներկայացված են աշխարհի լավագույ 1500 ստեղծագործողները և մոտ 100 հազար արվեստի գլուխգործոց։ Այս հավելվածում նաև հնարավորություն կա փնտրել կոնկրետ հեղինակի, գործ կամ դարաշրջան։

Թեգեր: App Advice, App Store, Apple, iOS