Samsung–ը կրկին փորձել է ծաղրել Apple-ին

Samsung–ը մի քանի գովազդային հոլովակ է թողարկել որտեղ կրկին ծաղրում է Apple-ի արտադրանքը։ Այս ձևով IT հսկան փորձում է մատնանշել Apple–ի թերությունները։

Ingenius: արագ լիցքավորում

https://youtu.be/nxi0AtBVRZE

Այս հոլովակում մի աղջիկ գալիս է Apple Store և հարցնում, արդյո՞ք iPhone x–ում կա  արագ լիցքավորման  տեխնոլոգիա։ Վաճառողը պատասխանում է` այո, բայց պետք է գնեք  USB-C ադապտոր, իսկ ահա Galaxy S9–ի դեպքում հավելյալ ծախսեր պետք չէ անել։

Ingenius: տեսախցիկ

https://youtu.be/PTntzNhTTsE

Այս հոլովակում  Apple Store–ում գնորդը կրկին հարցեր է ուղղում վաճառողին, այս անգամ iPhone x–ի տեախցիկի մասին։