Huawei–ը էկրանում անցքով սմարթֆոն է պատրաստվում թողարկել

Huawei  ընկերությունը  պատրաստվում է կոտրել կարծրատիպերը և թրենդները ու նոր չափորոիչներով ֆլագման թողարկել։

Ընկերության հաջորդ սմարթֆոնը կունենա ոչ թե հայտնի էկրանի կտրվածք, այլ անցք էկրանում։  Ի դեպ, սմարթֆոնների շուկայում նման լուծումներ դեռ չկան, սա կլինի նորարարություն։ Նոր դիզայնի շնորհիվ կմեծանա էկրանի մակերեսը։ Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնը կթողարկվի արդեն այս տարի։ Կոնկրետ ամսաթիվ ընկերությունը չի նշում։