Apple–ը օգտատերերի հաշվից գաղտնի գումար է հանել

Ինչպես հայտնում է  Channel News Asia–ն, խոշոր բանկերի շատ հաճախորդներ բողոք են ներկայացրել, որ իրենց մոտ ծանուցումներ են գալիս iTunes–ից գնումներ կատարելու վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ դժգոհող օգտատերերը գնումներ չեն կատարել Apple–ի խանութ սրահից։

Դեռևս հայտնի է նման 58 դեպքի մասին։ Բոլոր օգտատերերը  Oversea-Chinese Banking Corporation–ի հաճախորդներ են։ Նրանցից երկուսը բավական մեծ գումար են կորցրել, մոտ 5100 դոլար։

Մեկ այլ բանկու` DBS —ում, նման 6 դեպք է գրանցվել։ Apple–ի թիրախում են հայտնվել հիմնականում Սինգապուրի բնակիչները։ Ընկերությունից հայտնել են, որ հնարավորինս արագ կպարզեն, թե ինչու է նման սխալ տեղի ունեցել։