Մեկնարկել է Sevan Startup Summit 2018–ը

Երեկ` հունիսի 22–ին մեկնարկել է Sevan Startup Summit 2018–ը`  Seaside Startup Summit–ների գալա իրադարձությունը։ Ինչպես ամեն տարի այս տարի էլ, չխախտելով ձևավորված ավանդույթը այն անց է կացվելու Սևանի ափին` հունիսի 22–29 ընկած ժամանակահատվածում։

7 ստարտափային օրերին մասնակիցները ոչ միայն մրցելու են, այլ նաև հնարավորություն են ունենալու մասնակցել ինչպես հայկական ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ արտասհամնյան խոսնակների վարպետության դասերին։

Sevan Startup Summit–ը մի հարթակ է, որը եզակի հնարավորություն է ստեղծում սկսնակ ստարտափավորներին ծանոթանալ ներդրողների հետ ու ձեռք բերել գործընկերներ իրենց բիզնեսի համար։