Telegram–ի աշխատանքը կրկին խափանվել է

Երեկ երեկոյան  Telegram-ի  աշխատանքը կրկին խափանվել է։ Այս մասին հայտնի է դարձել Downdetector ծառայության տվյալներից, որը հետևում է ինտերնետում առկա ռեսուրսների աշխատանքին։ Խափանումներ են տեղի ունեցել Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հունաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում։

Օգտատերերի մի մասը դժգոհել է, որ չի կարող միանալ հավելվածի սերվերին, մի մասը` որ չի  կարող գրանցվել, մյուսները ահազանգել են հաղորդագրություններ ուղարկել ստանալու խնդիրների մասին։