Facebook–ն ու Instagram–ը սկսել են արգելափակել դեռահասներին

Facebook-ի և Instagram–ի աշխատակիցները այսուհետ կվերահսկեն, որպեսզի սոցցանցերում անչափահասներ չլինեն։

Սոցցանցերը կարգելափակեն այն օգտատերերին, ում 13 տարին դեռ չի լրացել։ Սա կապված է Մարկ Ցուկերբերգի սահմանած նոր քաղաքականության հետ։

Մինչ այս Facebook–ի մոդերատորները հազվադեպ էին արգելփականում դեռահասների հաշիվները։

Թե ինչպես է զարգանալու այս գործընթացը հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ, թե ինչքան հաշիվ է արգելափակվելու սոցցանցում։