Google-ը կթողարկի երկրորդ սերնդի Pixelbook-ը

Ինսայդեր Էվան Բլասը նոր տեղեկություններ է հաղորդել կապված  Google–ի հետ։ Պարզվում է` ընկերությունը 2018-ի աշնանը կհայտարարի երկրորդ սերնդի Pixelbook քրոմբուքի թողարկման մասին:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Բլասը փաստում է, որ  տեխնոհսկան կներկայացնի նաև Pixel 3 և 3 XL սմարթֆոնները, Pixel Buds ականջակալները և Pixel ապրանքանիշով թողարկվող սմարթ ժամացույցը:

Այս ամենի շնորհանդեսը, ըստ Բլասի, նապատեսված է հոկտեմբերին: