Youtube–ը նոր գործառույթ է թեստավորում iOS հավելվածի համար

YouTube–ի պաշտոնական Twitter–ում  հայտարարվել է այն մասին, որ մշակողների խումբը iOS հավելվածի համար նոր գործառույթ է թեստավորում։

Սկզբում «Обзор»  գործառույթը հասանելի կլինի քիչ թվով օգտատերերի համար։ Հետագայում, հաջող թեստավորումից հետո, այն հասանելի կլինի բոլոր օգտատերերին։

«Explore ` “Обзор” –ը նոր ձևաչափ է հոլովակի, ալիքի կամ նորության պարունակությանը ծանոթանալու համար», —ասվում է  YouTube–ի միկրոբլոգում։

«Обзор»–ի գլխավոր առաքելությունը ոչ թե   «Тенденции» բաժինը փոփոխելն է, այլ` այն համալրելը։ Այս գործառույթի միջոցով օգտատերերը կարող են տեսնել այն հոլովակները, որոնք դժվար թե գտնեին առանց կողմնակի օգնության։ Բացի այս, բաժնում հավաքագրված են բոլոր այն հնարավոր տեսահոլովակները, որոնք գուցե դուր գան տվյալ օգտատիրոջը։

Ինչպես միշտ, այս անգամ էլ թեստավորման համար կընտրվեն պատահական օգտատերեր։ Սեփական նախաձեռնությամբ մասնակցել թեստավորման փուլին հնարավոր չէ։