Face ID տեխնոլոգիան համացանցն ավելի արագ ու լավը կդարձնի

Animoji ստեղծելու համար iPhone X–ում գործածվող տեխնոլոգիան կարող է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել քաղաքներին։

Եվրոպայի մի շարք հետազոտողներ նոր մեթոդ են մշակել, որի օգնությամբ կարելի է ընդմիշտ ազատվել դանդաղ  համացանցից։ Այս համակարգի հիմքը Face ID տեխնելոգիան է։

Բանն այն է, որ այս տեխնոլոգիայի հիմքում ընկած է բավական մատչելի լազեր, որը կարելի է օգտագործել տվյալներ փոխանակելու համար։ Այն 1 վայրկյանում փոխանցում է մոտ 112 տերաբայթ ինֆորմացիա։

Հեղինակները վստահ են, որ առաջիկայում իրենց տեխնոլոգիան համացանցը կդարձնի արագ։ Նրանք նաև նշում են, որ այս լուծումը նաև անհրաժեշտ է ապագայի համացանցին։

Նման լազերների կիրառության փորձ արդեն կա։ Դրանք հիմնականում օգտագործվում են կարճ տարածության վրա տեղեկատվություն փոխանցելուն։