Նոր սերնդի AirPods ականջակալները կունենան լավ հնչողություն

Apple–ը նոր տեխնոլոգիա է արտոնագրել, որի շնորհիվ AirPods–ով երաժշտությունը լսելը կդառնա անվտանգ։

Արտոնագրից կարելի է ենթադրել, որ ինժեներները աշխատում են նոր տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա սինքրոնացնել երաժշտությունը ականջակալներում արտաքին աղմուկի հետ։

Apple–ն նորույթը անվանել է «ակուստիկ թափանցիկություն»։

Վերջերս Apple–ը ներկայացրել է HomePod խելացի բարձրախոսները, որոնք ունեն ձայնը ստերեո նվագարկելու բարելաված գործառույթ։  Սարքը կարող է վերլուծել շրջակա միջավայրը, տեղանքը և ըստ դրա  կարգավորել հնչողությունը։ Հնարավոր է` այս տեխնոլոգիան կիրառվի նաև Apple–ի ականջակալներում։