GizmoChina պարբերականը հրապարակել է ամենամատչելի սմարթֆոնների ամենամյա ցանկը։
2018-ի վարկանիշային ցուցակը գլխավորում է ZTE ընկերության Nubia М2 սմարթֆոնը։ Գաջեթը շուկայում արժի 160 դոլար։ Լավագույն 5–յակի մյուս հորիզոնականները գրավել են Xiaomi–ի միանգամից մի քանի սմարթֆոն։
Xiaomi Redmi S2–ն, որը զբաղեցրել է 2–րդ հորիզոնականը, շուկայում արժի 159 դոլար։ Չնայած մատչելին գնին, տեխնիկական բնութագիրը խոստունալից է։
Լավագույն եռյակը եզրափակում է Xiaomi Redmi 5 Plus–ը։ Այն մի փոքր թանկարժեք է նախորդից` 190 դոլար։ Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը խաղային պրոցեսորն է։
4–րդ հորիզոնականում է Xiaomi Redmi 5 մոդելը։ Գաջեթն ունի պլաստմասե ներդիրներով մետաղական կմախք։ Արժի 150 դոլար։
Առաջատարների հնգյակն եզրափակվում է է Xiaomi Redmi Note 5–ով։ Այս սմարթֆոնը ոչ միայն համապատասխանում է թրենդներին, այլ նաև արդյունավետության առումով բարձր մակարդակի ունի։ Աարքը արժի գրեթե 190 դոլար։