Հնդկաստանում շարունակվում են անմեղ մարդիկ զոհվել WhatsApp–ի պատճառով

Հնդկաստանում շարունակվում են անմեղ մարդիկ զոհվել WhatsApp–ի պատճառով

Հնդկաստանի ևս մեկ բնակիչ զոհ է դարձել WhatsApp–ում շրջանառվող կեղծ հաղորդագրության պատճառով։ Կնոջ դին հայտնաբերել են Մադհյա–Պրադեշ նահանգու։

Այս մասին հայտնում է South China Morning Post–ը։

Ոստիկանությունից հայտնել են, որ արդեն իսկ ձեռբակալել են 9 կասկածյալի։ Ըստ ձեռբակալվածների ցուցմունքի կինը կասկածելի արտաքին է ունեցել, երբ նրանք տեսել են այդ կնոջը WhatsApp–ով նրանց հաղորդագրություն է եկել հանցագործ–առևանգողների մասին։ Նրանք հարձակվել ու ծեծել են կնոջը։

Հնդկաստանում մոտ 200 մլն մարդ է օգտվում WhatsApp–ի ծառայություններից։ Վերջին երկու ամիսների ընթացքում մեսինջերով շրջանառվող կեղծ հաղորդագրության պատճառով մահացել է 20 անմեղ քաղաքացի։ Հնդկական իշխանություններն արդեն դիմել են WhatsApp–ի հեղինակներին` պահանջելով կանխել այս հաղորդագրության հետագա տարածումը։

Թեգեր: app, India, WhatsApp