Twitter–ն արգելափակում է «Էլոն Մասկ»–երին

Twitter–ն արգելափակում է «Էլոն Մասկ»–երին

Twitter-ը սկսել է  արգելափակել բոլոր  այն հաշիվները, որոնք վերջերս գրանվցվել են «Էլոն Մասկ» անունով։ Այս մասին  հայտնում է  Gazeta–ն։

Այս ձևով միկրոբլոգը պայքարում է կեղծ հաշիվների ու ապատեկեղատվություն, կեղծ լուրեր տարածողների դեմ։ Խաբեբաները օգտագործելով հայտնի գործարարի անունը` ցանցաբնակներին վստահեցրել են, որ Էլոն Մասկը բիթքոին է նվիրում։

Եթե որևէ մեկն որոշի, որ պետք է իր անունը գրանցի սոցցանցում որպես` Մասկ, ապա Twitter–ը կարգելափակի հաշիվը` խնդրելով հաստատել անձը։

Թեգեր: Elon Mask, twitter