Galaxy Note 9–ը կթողարկվի ժամկետից շուտ

Galaxy Note 9–ը կթողարկվի ժամկետից շուտ

Samsung ընկերությունը Galaxy շարքի նոր Note 9 սմարթֆոնները նախատեսվածից շուտ կթողարկի։ Նախնական տվյալներով ընկերությունը այն պատրաստվում էր թողարկել օգոստոսի երկրորդ կեսին, բայց, մտափոխվելով, այն կներկայացնի օգոստոսի 9–ին։

Ընկերությունը նման տեմպը բացատրել է Galaxy S9 և S9+ սմարթֆոնների վաճառքի վատ ցուցանիշով։

Galaxy Note 9–ը շուկայում կվաճառվի երկու տարբերակով` 128 և 512 գբ հիշողությամբ։ Առաջին տարբերակը կվաճառվի մոտ 1000 դոլարով, երկրորդը` 1250։