Հայտնի է Instagram–ի «ամենաթանկ» կնոջ անունը

Ամերիկացի մոդել և ձեռներեց Քայլի Ջեները Instagram Rich List 2018–ում հայտնվել է առաջին հորիզոնականումԼ

Այս մասին հայտնում է Hopper HQ–ն։  20–ամյա մոդելի հաշվում մեկ հրապարակումն արժի 1 մլն դոլար։ Ի դեպ` նա բավական առաջ է անցել իր քրոջից` Քիմ Քարդաշյանից, որը զբաղեցրել է ցուցակի 4–րդ հորիզոնականը։ Քայլին առաջ է անցել նաև ֆուտբոլիսք Կրիստիանու Ռոնալդուից և անգամ անցյալ տարվա առաջատար` Սելենա Գոմեսից։

Ներկա պահին Քայլին ունի 111 մլն բաժանորդ։ Ի դեպ` ըստ Forbes–ի, 20–ամյա մոդելը աշխարհի ամենահարուստ երիտասարդ ձեռներեց աղջիկն է։