Թիմ Քուկը կմասնակցի երաժշտական փառատոնին

Հուլիսի 28–ին Սոլթ Լեյք Սիթիում տեղի կունենա LoveLoud երաժշտական փառատոնը, որի հիմնադիրներից մեկը Imagine Dragons–ի սոլիստներից մեկն է։ Փառատոնին կմասնակցի նաև  Apple–ի հիմնադիր Թիմ Քուկը։

Թիմ Քուկը  մեկնարկից առաջ հանդես է գալու ելույթով։ Ի դեպ` փառատոնը նվիրված է ԼԳՏՊ համայնքին։

«Թիմ Քուկի մասնակցությունը այս փառատոնին շատ կարևոր է։ Մենք ցանկանում ենք ԼԳՏՊ համայնքի երիտասարդներին ասել, որ նրանք կարող են հասնել իրենց ցանկացածին»,– նշում է  փառատոնի հիմնադիր Դեն Ռեյնոլդսը։

Apple–ի ղեկավարի հետ ելույթ կունենա նաև  դերասան Ալֆոնսո Ռիբեյրոն, պարուհի Ջուլիանա Հյուն և այլք։ Ներկաները կվայելեն Linkin Park–ի, Zedd–ի, Մայք Շինոդի և Գրեյս Վանդերվոլի ելույթները։  LoveLoud փառատոնը կեզրափակի  Imagine Dragons ռոք խումբը։