Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Dungelot: Shattered Lands 

Գինը՝ 3.99$ – անվճար

Պետք է փրկեք խաղը զոմբի ապոկալիպսիսից։ Ամեն աշխարհի ու մակարդակի համար այստեղ կան եզակի բանալիներ ու գործիքներ։ Շարժվեք առաջ` դեպի ձեր նպատակը։

MosaLingua 

Գինը՝ 4.99$ – անվճար

Սովորեք իտալերեն այս հավելվածի օգնությամբ։ Այստեղ ներառված է ավելի քան 6000 բառ ու բառակապակցություն, 3000 ֆլեշ քարտ և 14 տարբեր ոլորտ։

Better Habits

Գինը՝ 3.99$ – անվճար

Զարգացրեք ձեր լավ սովորությունները այս հավելվածի միջոցով։ Այն ամենն, ինչ պետք է կազմել գործողությունների ցանկ ու վերջ։ հավելվածը կհետևի, որպեսզի դուք կատարեք դրանք։