Մարս մոլորակի վրա ջրի հետքեր են հայտնաբերել

Մարս մոլորակի վրա ջրի հետքեր են հայտնաբերել

Իտալացի աստղագետները Մարս մոլորակում հեղուկ ջուր են հայտմաբերել։ Հայտնագործությունը կատարվել է MARSIS ցուցիչի միջոցով, որը տեղակայված է  Mars Express զոնդի վրա։

Գիտնականները MARSIS–ի միջոցով  2012–2015 թթ ընկած ժամանակահատվածում լուսանկարել են մոլորակը, որի արդյունքում ստացել են 29 պրոֆիլ։ Պրոֆիլներից պարզ  դարձել, որ Մարս մոլորակի վրա, 1,5 կմ խորության վրա կան ջրագոյացություններ

Ջուրը, չնայած մինուսային աստիճանի, հեղուկ վիճակում է։ Գիտնականները այս փաստը բացատրում են ջրում առկա միներալներով ու տարատեսակ գոյացություններով։

Թեգեր: Mars, PlaNet