Ամանավաճառվող 10 սմարթֆոնից 8–ն iPhone է

Kantar  հետազոտական ընկերությունը  ամենավաճառվող սմարթֆոնների ցանկն է հրապարակել։ Ցանկը կազմվել է  2018–ի երկրորդ կիսամյակի տվյալներով։

Kantar–ի տվյալների համաձայն, դեռևս ամենավաճառվող սմարթֆոններն են համարվում  iPhone 8, 8 Plus և  X–ը։ Սրա շնորհիվ iOS–ը ԱՄՆ–ի շուկայում Apple–ի դիրքերը բարելավել են 5,9%–ով` հասնելով  38,7%–ի։ Սրա պատճառով իր դիրքերը զիջել է Android–ը։ Սմարթֆոնների վաճառքի քանակը նվազել է 4,4%–ով` հասնելով  61,1%–ի։

Ընդհանուր առմամբ վաճառված 10 սմարթֆոնից 8–ը`  iPhone է եղել։ Ի դեպ` շարքում տեղ են գտել ինչպես ամենաէժան iPhone SE մոդելները, այնպես էլ` iPhone X–ը։