Xiaomi-ն ներկայացրել է իր ամենաթանկ արտադրանքը

Սմարթֆոն արտադրող չինական հայտնի ընկերությունը` Xiaomi–ն, ներկայացրել է նոր հարթակ, որը ընկերության պատմության մեջ ամենաթանկարժեք արտադրանքն է։

Xiaomi-ն, որն սկզբում հայտնի էր որպես մատչելի, բայց որակյալ սմարթֆոններ արտադրող ընկերություն, ներկայումս կարողանում է արտադրել տեխնոաշխարհի գրեթե յուրաքանչյուր լուծում` պլանշետ, համակարգիչ, ուսապարկ, փոշեկուլ և այլն։ Այժմ կահույքի հերթն է։

Ընկերությունը պլանավորում է 25 մասից բաղկացած կահույք թողարկել։ Կահույքի ամբողջական հավաքածուի մեջ կմտնեն

  • Հյուրասրահի կահույք
  • Ճաշասրահի կահույք
  • Ննջասենյակի կահույք
  • Աշխատասենյակի կահույք

Կահույքի բոլոր բաղադրիչները  Եվրոպայում աճեցրած էվկալիպտից են պատրաստված, ինչի շնորհիվ կահույքն ունի հասարակ տեսք, բայց միևնույն ժամանակ լյուքս դասի կահույք է հիշեցնում։ Հավաքածուն վաճառքի կհանվի հոկտեմբերի 7–ից։