Fortnite–ը կդառնա Galaxy Note 9-ի էքզկլյուզիվը

Ներկայումս ամենահայտնի Fortnite խաղը շուտով հասանելի կդառնա Android–ի համար, բայց լուրերի համաձայն սկզբնական շրջանում այն ներբեռնման համար հասանելի կլինի միայն  Samsung Galaxy Note 9 սմարթֆոններում։ 

Լուրեր են շրջանառվում, որ Samsung–ը պայմանավորվածություն է ձեռք բերել Epic Games–ի հետ այս հարցում։ Այս կերպ կորական տեխնոհսկան ցանկանում է օգտատերերի ուշադրությունը գրավել թողարկվելիք սարքավորման վրա։

Samsung Galaxy Note 9-ը պատրաստվում են ներկայացնել օգոստոսի 9–ին։