Կալիֆոռնիայում նոր App Store է բացվել

Կալիֆոռնիայում նոր App Store է բացվել

Apple–ը Կալիֆոռնիայում նոր App Store է բացել, որը տեղակայվել է մոդայիկ խանութների, ռեստորանների և առևտրի սրահների մոտ։ Այս կերպ Apple–ը փորձում է իր խանութ սրահները դարձնել վայր, որտեղ մարդիկ կարող են ժամանակ անցկացնել և ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին։

Այստեղ մեծ ուշադրություն են դարձրել Today at Apple–ին, որովհետև ընկերության նոր քաղաքականությունը ուղղված է առևտրի վերաիմաստավորման։

Խանութը արտաքինով և ինտերիերի դիզայնով նման է մյուս բոլոր App store–երին` պատրաստված է ապակուց և փայտից։