Այսպիսի տեսք կունենան iPhone X Plus–ը և 6,1 դյում էկրանագծով iPhone–ը

Բլոգեր Վենիամին Հեսկինը ցուցադրել է iPhone X-ի կոնցեպտը գաջեթի թողարկումից 6 ամիս առաջ։ Բլոգերը հրապարակել է Apple–ի թողարկվելիք գաջեթների լուսանկարները։

Եթե նրա հապարակած լուսանկարներն իրական են, ապա Apple–ը կրկին փոփոխություններ չի մտցրել գաջեթների դիզայնում` դրանք կրկնօրինակում են իրենց նախորդներին։

Լուսնկարից պարզ է դառնում, որ 6,1 դյույմանոց iPhone–ը կունենա 1 տեսախցիկ իսկ ահա iPhone X Plus–ը կունենա iPhone 8 Plus–ի չափերը։ Հեսկինը ցուցադրել է սմարթֆոնների սև և սպիտակ տարբերակները` ոսկեգույն մոդելը, որն, ըստ շրջանառվող լուրերի, պետք է ներառված լինի շարքում, բացակայում է։  Նորույթները կցուցադրվեն այս տարվա սեպտեմբերին` Apple–ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ։