Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարը Instagram–ի ամենահայտնի աստղերի 10–յակում են

Համաշխարհային ֆուտբոլի երեք աստղը` Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարը հայտնվել են Instagram–ի ամենահայտնի աստղերի 10–յակում։ Ռոնալդուն զբաղեցնում է 3–րդ հորիզոնականը։ Նրա հաշվում գովազդ տեղադրելն արժի 750 հազար դոլար։

Ռոնալդուին շրջանցել են երիտասարդ մոդել Քայլի Ջեները և Սելենա Գոմեսը։ Նրանց հաշիվներում գովազդ տեղադրելը, համապատասխանաբար արժի 1 մլն և 800 հազար դոլար։

Նեյմարին բաժին է հասել 8–րդ հորիզոնականը` 600 դոլար արժողությամբ գովազդով։  Ի դեպ` նրանք միակ ներկայացուցիչը չեն ֆուտբոլային աշխարհից։ Ամենաթանկարժեք աստղերի 4–րդ հորիզոնականում է Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեվիդ Բեքհեմը։ 6–րդում` Զլատան Իբրահիմովիչն է։