ԱՄՆ–ի կառավարությունը 900 մլն դոլար կներդնի արեստական բանականության զարգացման գործում

ԱՄՆ–ի կառավարությունը 900 մլն դոլար կներդնի արեստական բանականության զարգացման գործում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մոտ 900 մլն դոլարի  ա պայմանագիր է կնքել արհեստական բանականության ստեղծման և զարգացման համար: Պայմանագիրը երկարաժամկետ է` 5 տարի։  Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Նոր տեխնոլոգիան կոչված է լինելու օգնել լուծել  ամենօրյա խնդիրները, նաև`  մեծացնել զինված ուժերի արդյունավետությունը: Այն Միացյալ նահանգներին թույլ կտա արդյունավետ մրցակցել այլ երկրների հետ, մասնավորապես՝ Չինաստանի և Ռուսաստանի:

Արհեստական բանականությունը ԱՄՆ–ի զինվորներին կօգնի հաղթահարել մեծ ծավալով ինֆորմացիայի հետ աշխատանքի բարդությունները։