Հայաստանի մասին լավագույն Insta–հաշիվները. StreetsofYerevan

Հայաստանի մասին լավագույն Insta–հաշիվները. StreetsofYerevan

Instagram–ում շատ են հայերին նվիրված էջեր։ Այս էջերից շատերը ժամանցային կարգավիճակից վաղուց աճել ու դարձել են ավելի կարևոր նշանակության կրողներ։ Շատերը տեղեկատվություն են տարածում հայերի, Հայաստանի ու Երևանի մասին, մի մասն էլ ապահովում է զբոսաշրջիկների ներհոսք Հայաստան։ ittrend.am–ը ներկայացնում է Երևանի մասին լավագույն Insta–էջերը։

streetsofyerevan

Էջն ունի մոտ 10 հազար հետևորդ։ Այստեղ ներկայացված են լուսանկարներ ինչպես բոլորին հայտնի այնպես էլ` անհայտ Երևանի մասին։ Երևանն իր ամբողջ գույներով ու տարվա բոլոր եղանակներին կգտնեք այս էջում։