Youtube–ի Android տարբերակում մուգ թեմաներ կհայտնվեն

YouTube-ի  Android–ի համար նախատեսված տարբերակում շուտով հասանելի կլինի նաև մուգ գունային լուծումով ինտերֆեյսը։ Նորույթը կհայտնվի թարմացումից հետո։

Այս գործառույթից iOS–ի սիրահարներն արդեն օգտվում էին մարտից։ Հիշեցնենք, որ նման գունային լուծումների կիրառումը մութ տարածքում նվազեցնում է աչքերի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը։  YouTube-ը  մուգ ինտերֆեյս ունի նաև web տարբերակում, որը ներդրվել է դեռևս 2017 թվականին։