WhatsApp-ի Android տարբերակում հասանելի են դարձել խմբակային զանգերը

WhatsApp-ի  Android տարբերակում հասանելի են դարձել խմբակային զանգերը

WhatsAp-ի  Android տարբերակը ստացել է երկար սպասված թարմացումը։ Այս թարմացման միջոցով այսւոհետ խմբերում հնարավոր կլինի իրականացնել  զանգեր։

Այս մասին հայտնել են մեսինջերի պաշտոնական բլոգում։ Թարմացումն արդեն հասանելի է   Google Play –ում և անվճար է։

Ներկայումս խմբակային զանգեր կարելի է իրականացնել միայն առավելագույնս 4 օգտատիրոջ հետ։ Հնարավոր է` այս սահմանափակումը կկիրառվի միայն սկզբնական ժամանակներում։ Հետագայում օգտատերերը հնարավորություն կունենան օգտվել ամբողջական տարբերակից։

Ինչպե՞ս ակտիվացնել խմբակային զանգերը  WhatsApp–ում

Դրանք ակտիվացնելու հաար պետք է սկզբում զանգահարել ապագա խմբակիցներից որևէ մեկին, որից հետո ձեռքով պետք է ավելացնել մյուս մասնակիցներին։ Այս ամենի համար կա առանձնացված կոճակ, որը ի հայտ է գալիս զրույցի ընթացքում։ Ըստ հեղինակների, խմբակային զանգերը նույնպես պաշտպանված են կոդավորմամբ։

 

Թեգեր: Android, WhatsApp