ԱՄՆ–ի սենատը խստացնում է դիրքորոշումը սոցցանցերի նկատմամբ

ԱՄՆ–ի սենատը խստացնում է դիրքորոշումը սոցցանցերի նկատմամբ

Facebook–ի, Twitter–ի և Google Alphabet–ի ղեկավարները հանդիպում կունենան ԱՄՆ–ի Սենատի հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հանդիպումը նախատեսված է սեպտեմների 5–ին և կանցկացվի  հետախուզության հարցերով կոմիտեում։

«Մենք Facebook–ի, Twitter–ի և Google–ի ղեկավարների հետ հանդիպում կունենանք սեպտեմբերի 5–ին։ Այս հանդիպման նպատակն է   լսել նրանց ծրագրերը, պնդել, որ նրանք ավելին անեն և  միասին աշխատեն ծառացած խնդիրները շտկելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։