Հայկական Chessify–ը հասանելի է արդեն iOS օգտատերերի համար

Հայկական Chessify–ը հասանելի է արդեն iOS օգտատերերի համար

FimeTech ընկերության հիմնադիր և Chessify հավելվածի համահեղինակ Գոռ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այսուհետ խնձորային բրենդի երկրպագուները նույնպես կկարողանան օնլայն շախմատ խաղալ ու կատարելագործել իրենց գիտելիքները այս բնագավառում։

Chessify–ի iOS տարբերակը կարելի է ներբեռնել App Store–ից։

Հիշեցնենք, որ Chessify–ը ստեղծվել է 2016 թվականի օգոստոսի 1–ին։ Այն եղակի հարթակ է, որը  թույլ է տալիս ոչ միայն շախմատ խաղալ, այլ նաև  հեռախոսով գրքից նկարել շախմատի խնդիրը, թվայնացնել, ստանալ խաղաքարերի դիրքի վերաբերյալ վերլուծություններ,  իրական շախմատային խաղի ժամանակ կարող է ծառայել նաև որպես ժամացույց, բացի այս`  լուծումներ է առաջարկում նաև պրոֆեսիոնալ շախմատիստների համար։ Հավելենք, որ Chessify–ը անցյալ տարվա SeedStars Yerevan–ի հաղթողն է։

Սյուզան Թոսունյան