Մոսկվայում 5G թեստավորման գոտի է հայտնվել

Մոսկվայում 5G թեստավորման գոտի  է հայտնվել

Գերարագ կապի 5–րդ սերնդի առաջին պիլոտային տարբերակներն արդեն թեստավորվում է Մոսկվայում։  Անգամ դրա թեստավորման համար հատուկ նշանակության գոտի է ստեղծվել։

5G ինտերնետ կապի շնորհիվ տեղեկատվության փոխանցումը կլինի մոտ 20 գբ 1 վայրկյանում։ Եթե այն համեմատենք  4G/LTE–ի հետ, ապա այս տեխնոլոգիայի կիրառմամբ բավականին կնվազեն ցանցում ուշացումները, ինչն էլ կհանգեցնի նոր ու ավելի որակյալ ծառայությունների առաջացմանը։

Հիշեցնենք, որ գարնանը  МегаФон–ը և Մոսկվայի ղեկավարությունը համաձայնության էին եկել այս տեխնոլոգիայի ստեղծման, զարգացման ու ներդրման հարցում։ Հնարավոր է` Մոսկվան դառնա 5G ցանց ունեցող առաջին քաղաքներից մեկը։