Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

PhotoTangler

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է կոլաժ ստեղծելու համար։ Պետք է ուղղակի ներբեռնել  լուսանկարները  հետևել պարզ մի քանի քայլի և վերջ` կոլաժն արդեն պատրաստ է։

The Great Coffee App 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը բոլոր նրանց համար է, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սուրճի։ Այստեղ ներկայացված է 19 ամենահայտնի և սիրված սուրճերի բաղադրատոմսերը։ Նաև հնարավորություն կա տեղեկատվությամբ կիսվել սոցիալական ցանցերում։

Drew Meets Boo

Գինը՝ 0.99$ – անվճար

Drew Meets Boo-ը պատմություն է մի տղայի մասին, որը նոր ընկերներ է գտել։ Խաղն իր մեջ պարունակում է ինտերակտվի տարրեր։ Խաղը ուսուցողական է երեխաների համար` նրանց մեջ կզարգացնի ընկերության գաղափարը։