Արայիկ Հարությունյանին ներկայացվել է «Արմաթ» լաբորատորիաների կրթական ծրագրի զարգացման նոր առաջարկություն

Արայիկ Հարությունյանին ներկայացվել է «Արմաթ» լաբորատորիաների կրթական ծրագրի զարգացման նոր առաջարկություն

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաները կարող են դառնալ Հայաստանի կրթական համակարգի նոր բրենդը: Ներկայումս «Արմաթ» լաբորատորիաների խմբակներ են ներդրված Հայաստանի շուրջ 225 դպրոցում, որտեղ ինժեներական կրթություն են ստանում ավելի քան 5000 աշակերտ: Ծրագիրն ունի ընդլայնման հեռանկար և պահանջ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրել է «Արմաթ» լաբորատորիաների կրթական ծրագրի զարգացման նոր առաջարկություն, ինչպես նաև հակիրճ տվյալներ ծրագրի արդյունավետության և ձեռքբերումների մասին: Մասնավորապես անդրադարձ է եղել ավանդաբար կազմակերպվող անօդաչու թռչող սարքերի, իրեր տեղափոխող և տեսակավորող ռոբոտների, 3D և եռաչափ մոդելավորման, ինչպես նաև միջազգային տարբեր մրցույթներում «Արմաթ» լաբորատորիաների խմբակների աշակերտների գրանցած արդյուքներին:

ԿԳ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ ՏՏ ոլորտում կրթության որակի բարելավումն ու մրցունակ կադրերի պատրաստումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են: Նախարարի խոսքով` այս համատեքստում պետք է հստակ  գնահատել պահանջվող ներդրումներն ու ակնկալվող արդյունքը: