Բրիտանացի պրոֆեսոր Էլի Թալմորը ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցերը

Բրիտանացի պրոֆեսոր Էլի Թալմորը ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցերը

London Business School  Վենչուրայի ինստիտուտի հիմնադիր, ինչպես նաև International Private Equity գրքի համահեղինակ Պրոֆ. Էլի Թալմորը (Eli Talmor) կարճատև այց է ունեցել Հայաստան։

Պրոֆ. Տալմորը այցելել էր Հայաստան մասնակցելու Sevan Startup Summit 2018-ին և խիստ տպավորված էր Հայաստանի բարձր տեխնոլեգիական կարողություններով, Երևանի գեղեցկությամբ, հայերի հյուրասիրությամբ ու բարությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարի առաջին տեղակալի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Այցի ընթացքում Էլի Թալմորը նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է
համալսարանական կրթության մեջ բիզնես (ձեռներեցության կոմպոնենտի) ներդրման նշանակությունը և կարևորությունը մանավանդ՝ Պոլիտեխնիկական համալսարանում:
Ինչպես  նաև քննարկվեցին  Լոնդոնի բիզնես դպրոցի և Պոլիտեխնիկական համալսարանի  հնարավոր համագործակցության հարցը։

Անմասն չմնաց նաև  Հայկական ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման ծրագիրը, որի ուղղությամբ քննարկումները բոլոր շահառուների հետ շարունակվում են: Պրոֆեսորը կարծիք հայտնեց, որ  գաղափարը հրաշալի է և անհրաժեշտ է հնարավորինս շուտ իրականացնել այն:

Հ.Գ  Թե ինչ ազգային վենչուրային հիմնադրամի մասին է խոսքը, կարդացեք Ittrend.am–ի` նախարարի առաջին տեղակալի հետ անցկացրած հաջորդ հարցազրույցում։