Ի՞նչ անել 25 տարեկանում. խորհուրդ է տալիս Ջեկ Ման

Ի՞նչ անել 25 տարեկանում. խորհուրդ է տալիս Ջեկ Ման

Alibaba հարթակի հիմնադիր Ջեկ Ման կիսվել է իր մտքերով։ Լրագրողի հարցին, թե ինչ անել ու ինչպես ապրել, եթե դու 25 տարեկան ես նա տվել է  4 խորհուրդ։

 

1. Հնարավորություններ կան ամենուր։ Հիմա բոլորն ասում են, որ համացանցը ապագան է։ 10 տարի առաջ համացանցը իրոք շքեղ էր, որովհետև դրա մասին քչերը գիտեին։ Հիմա ավելի դժվար է. այստեղ են բոլոր խելացի մադրիկ։ Պետք է դուրս գալ իրական սեկտոր։

2. Եթե դուք ցանկանում եք ռեստորան բացել, ապա օգտագործեք տեխնոլոգիաներ։ Եթե որոշել եք բացել վարսավիրանոց, ապա օգտագործեք IT հնարավորինս շատ տեխնոլոգիաներ։ Hi_tech տեխնոլոգիաները կարելի է կիրառել ամեն տեղ։

3. Մտածեք «հակառակ ուղղությամբ»։ Եթե բոլորն ինչ–որ գաղափարի հետ համամիտ են, ապա 1 րոպե մտածեք` արդյո՞ք դա ճիշտ է։ Եթե բոլորը ինչ–որ բանի դեմ են, կրկին մտածեք` գուցե նրանք սխա՞լ են։

4. Եթե 25  տարեկան եք, մի անհանգստացեք։ Ձեր թույլ տված յուրաքանչյուր սխալ մեծ արժեք կունենա ձեր իսկ համար։

Թեգեր: advice, Alibaba, Jack Ma