Huawei–ը վաճառքի ցուցանիշով առաջ է անցել Apple–ից

Huawei Technologies ընկերությունը վաճառքի ցուցանիշների թվով առաջ է անցել Apple-ից։

Այժմ ընկերությունը ցուցանիշով երկրորդն է աշխարհում, առաջատարի տեղը զիջել է  Samsung Electronics-ին: Վերլուծությունը կատարել է  Canalys վերլուծական ընկերությունը, որն արդեն մի քանի տարի է ներկայացնում է տեխնոհսկաների զբաղեցրած դիրքերը համաշխարհային շուկայում։

2018–ի երկրորդ եռամսյակում Huawei-ն, ընհանուր առմամբ,  վաճառել է 54 մլն հեռախոս: Նման արդյունք  ընկերության համար ապահովել է  Huawei P20 սմարթֆոնը։ Հաջորդ գլխավոր պատճառը ընկերության քաղաքականության փոփոխությունն է։

Վաճառքի ցուցանիշով Huawei–ն առաջատար է հատկապես  Ռուսաստանում, Հնդկաստանում և Արևելյան Եվրոպայում: