iPhone X-ի համար ամենաօգտակար թոփ 5 պատյանները

iPhone X-ի համար ամենաօգտակար թոփ 5 պատյանները

iPhone X–երի համար նախատեսված պատյաններ շուկայում շատ կան, բայց իրականում պիտանիներն ու օգտակարները քիչ են։ ittrend.am–ը ներկայացնում է ամենապիտանի պատյանների 5–յակը։

Moment Photo Case

Եթե չեք պատկերացնում ձեր կյանքն առանց լուսանկարների, ապա այս պատյանը ձեզ համար է։ ԱՄՆ–ում այն 130 դոլար է։ Պատյանը բարելավում է iPhone–ի տեսախցիկը ներդրված մեծ լինզայի միջոցով։ Բացի այդ, արտադրողը ևս մի քանի աքսեսուար է առաջարկում, որը Apple–ի արտադրանքը կվերածի իսկական ֆոտոապարատի։

Moment Photo Case–ը վաճառքի համար հասանելի է  Moment  կայքում։ Ընկերությունը աքսեսուարների վաճառքն իրականացնում է ամբողջ աշխարհում։

Mujjo Full Leather Wallet

Եթե դուք միանգամից մի քանի պլաստիկ քարտ եք օգտագործում, ապա այս պատյանը հենց ձեզ համար է։ Այն ունի մի քանի գրպան, որտեղ կարելի է պահել պլաստիկ քարտերը։  Mujjo Full Leather Wallet–ը մեծ տարողունակություն չունի` 2–3 պլաստիկ քարտ կարող եք պահել միայն։

Աքսեսուարը կարելի է ձեռք բերել  Re:Store–ից։

X-Trex Rugged iPhone X Card Case

iPhone X սմարթֆոնը թանկ հաճույք է և նրա կոտրվելը, մեղմ ասած, ուրախալի չի լինի։ Դրա համար ստեղծվել է հատուկ պատյան, որը կպաշտպանի սմարթֆոնը կոտրվելուց, եթե այն վայր ընկնի։  X-Trex Rugged iPhone X Card Case–ը որպես պատյան բավական հաստ է, բայց ամուր է։

X-Trex Rugged iPhone X Card Case–ը արժի 16 դոլար։ Այն կարելի է ապտվիրել   հեղինակների կայքում։

X-Ranger iPhone X Survival Case With 26 in 1 Multi-tool

Եթե անտառները, անապատները, սարերը ձեր սիրելի վայրերն են և էքստրիմ կյանքի սիրահար եք, ապա X-Ranger iPhone X Survival Case With 26 in 1 Multi-tool –ն ուղղակի անհրաժեշտություն է ձեզ համար։ Բացի այն, որ պատյանը ամուր է, այստեղ նաև տեղակայված են դանակներ խարտոցներ և փոքրիկ սղոց։

Այն կարելիէ  ձեռք բերել 20 դոլարով   Amazon–ից։

X-Ring iPhone X Case

Եթե  iPhone X–ը պարբերաբար ընկնում է ձեր ձեռքից և արդեն ձանրձացել եք այն վերանորոգելուց, ապա ձեռք բերեք  X-Ring iPhone X Case պատյանը, որն ունի բռնակներ։

X-Ring iPhone X Case–ը հասանելի է 15 դոլարով։ Այն կարելի է պատվիրել  արտադրողի կայքից։

 

Թեգեր: cases, iPhone