WhatsApp–ում երեխաների համար վտանգ կա. զգուշացեք

Մեքսիկայի իշխանությունները  երեկ նախազգուշացրել են, որ WhatsApp հավելվածում երեխաների համար վտանգավոր խաղեր ու հավելվածներ կան։

Momo անունով ինտերակտիվ խաղը տարածվում է WhatsApp-ի միջոցով: Խաղի հիմնական թեման բռնությունն ու սպանություններն են։ Բացի այդ այն հաճախ խաղացողներին բռնության տեսարաններով նկարներ է ուղարկում և առաջարկում կատարել որոշակի գործողություններ։ Եթե դեռահասը հրաժարվում է, նրան սկսում են սպառնալ:

Արգենտինայի ոստիկանությունը մտավախություն ունի, որ Momo-ն  հունիսի 29-ին  ինքնասպանություն գործած 12-ամյա աղջկա մահվան պատճառն է դարձել։ Անչափահասը ինքնասպանությունից մի քանի րոպե առաջ տեսանյութ էր նկարահանել, որն էլ կասկածների հիմք է հանդիսացել։